շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաշինգտոնում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվում է․ ՀՀ ԱԳՆ

Վաշինգտոնում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվում է․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում  նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում  նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:

Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-գրել է ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումների հերթական փուլը նախատեսված էր անցկացնել Վաշինգտոնում՝ հունիսի 12-ին։

  • Կիսվել: