չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են. Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստում է․ 

1. Ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են: Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը ավելի են խորանում, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում են և ունեն 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
2. Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է:
3. Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է: Անընդունելի է որևէ թշնամանք:
4. Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:

  • Կիսվել: