երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը

Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցավ նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյուքում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 5,12 տոկոսը:

Աբովյան համայնքում ԲՀԿ-ն կունենա 13 մանդատ, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1:

  • Կիսվել: