Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ
Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողաքարկել ընտրությունների նախնական արդյունքները և գնալ վերահաշվարկի։ Այս մասին հայտարարություն է տարածել Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Հայտարարությունը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ի պատասխան շատ լրատվամիջոցների՝ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որոշ տեղամասերում վերհաշվարկ անելու պատճառների մասին հարցադրմանը, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում մեծ թիվ են կազմել անվավեր քվեաթերթիկներն, ինչպես նաև, ելնելով այն փաստից, որ նույնանման նշումով քվեաթերթիկները տեղամասերից որոշներում համարվել են վավեր, իսկ մի մասում՝ անվավեր, ինչը հաշվարկի գործընթացն ակնհայտ ուղղորդելու կասկծներ և հիմքեր էր առաջացնում, ինչպես նաև, կարևորելով վավեր և անվավեր քվեաթերթիկների դասակարգման գործընթացում նույնանման՝ անաչառ և օբյեկտիվ սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը, Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողաքարկել ընտրությունների նախնական արդյունքները և գնալ վերահաշվարկի, ինչը բխում է բոլոր կողմերի և, նախ և առաջ, մեր ընտրողների շահերից: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:
Որպես հավելյալ տեղեկություն, նշենք նաև, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն Առինջ համայնքի բնակիչ է և արդեն մի քանի տասնամյակ անփոփոխ կերպով հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը»։