շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշեցին ԱԱԾ-ից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանի փոխանցմամբ՝  այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում:

 

  • Կիսվել: