ԱԱԾ-ից անվնաս դուրս եմ եկել. Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանն անվնաս դուրս է եկել ԱԱԾ-ից: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
«ԱԱԾ-ից անվնաս դուրս եմ եկել, գնում եմ աշխատանքի: Բարի աշխատանքային օր բոլորին»,-գրել է պատգամավորը:
Ավելի վաղ Բաբաջանյանն իր էջում գրել էր.
«Մոտ չորս ամիս առաջ մի «լրատվամիջոցի» կողմից իմ մասին հրապարակված դարակազմիկ տեղեկությունները ստուգելու պահանջով դիմել էի Գլխավոր դատախազություն: Երեկ իմացա, որ դիմումը ուղարկվել է ԱԱԾ: Այսօր կանչել են բացատրություն տալու:
Հ.Գ. Եթե կես ժամից ԱԱԾ-ից դուրս չգամ, եկեք հետևիցս...»: