հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն ուղարկել են արխիվ, բայց կարողանալու՞ են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը. Սարգսյան

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն ուղարկել են արխիվ, բայց կարողանալու՞ են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը. Սարգսյան

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու՞ են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի: Իհարկե, չեն կարողանալու: Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ստույգ տեղեկություն չէ, իմ կարծիքով, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են՝ հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք՝ ինչ է լինելու և այլն, և այլն: Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետները ուսումնասիրության, այնուհետև ասել են՝ դե որ խախտել են, ինչու՞ եք բերում Ազգային ժողով, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ»:

Սարգսյանի խոսքով՝ այնտեղ իշխանությունն իր մեղքերն է գտնելու:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահի գործով հերթական դատական նիստը հետաձգվել է, նշանակվել հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ:  

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,-հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

  • Կիսվել: