կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
40 հատ «զապաս» Սահմանադրություն ունեմ, կարող եմ նվիրել ինձ դաս տվողներին․ Զոհրաբյան

40 հատ «զապաս» Սահմանադրություն ունեմ, կարող եմ նվիրել ինձ դաս տվողներին․ Զոհրաբյան

Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ Սահմանադրությունը։ Պատրաստ եմ նվիրել։ Ես նման իրավիճակների համար «զապաս» 40 հատ ունեմ մոտս: Այս մասին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացում փոփոխություններ առաջարկող նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Քանի որ ինձ համառորեն դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել, ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ ՀՀ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ մոտս, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները, որ թվից են ուժի մեջ մտել։ Երբ անընդհատ շահարկում են նոր Հայաստան, ժողովուրդ, նոր Հայաստանում այլեւս կոռուպցիոն դեպքեր չկան եւ չեն կարող լինել, ինձ հիշեցրեք, այս որ բռնում են, մի քանի օր առաջ էլ բռնեցին ՀՀ բաձրադիր պաշտոնյաներ եւ այլն, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է նոր Հայաստնում է։

Եկեք այս մենտորական տոնը դնենք մի կողմ , այս ամբիոնը չօգտագործենք չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք ուղղակի հիմնազուրկ են»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

  • Կիսվել: