կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
4 տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց. ՊՆ նախկին փոխնախարար

4 տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց. ՊՆ նախկին փոխնախարար

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ապրիյան պատերազմի շուրջ խոսակցություններին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Չորս տարի շարունակ մեր երկրում անընդհատ աղավաղվում է մի շատ կարևոր գործընթաց, որը ոչ թե Սերժ Սարգսյանի համար է կարևոր, այլ մեր երկրի համար է կարևոր։

 

Մեր երկրից, մեր ժողովրդից, մեր պետությունից ցանկանում են գողանալ շատ կարևոր հաղթանակ։ Եվ գողանում են նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Ապրիլյան պատերազմում մեր բանակի ու ժողովրդի հաղթանակը:

Հաղթանակ, որը քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մեծ հնարավորություններ է տվել Արցախյան բանակցային գործընթացին»:

  • Կիսվել: