չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում․ եթե հիմա մենք այլ դիրքորոշում որդեգրենք, նշանակում է մեկնարկում ենք մի պրոցես, որի ինչ-որ կետում պшտերազմն անխուսափելի է․ Փաշինյան

Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և, հիմնվելով նախկին խորհրդային միության համապատասխան հայկական ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ տարածքների վրա, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, մենք արձանագրել և արձանագրում ենք, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է 29,743 քառակուսի կիլոմետր տարածք և ՀՀ-ն էլ ունի 29,743 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«29,743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ Քյարքի բնակավայրը չի մտել, չի մտնում, և եթե հիմա մենք այլ դիրքորոշում որդեգրենք, դա կնշանակի, որ մենք հավակնություն ենք ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միջազգայնորեն Ադրբեջանի տարածք ճանաչված տարածքի նկատմամբ, նշանակում է մենք փլուզում ենք խաղաղությունը և խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, և մեկնարկում ենք մի պրոցես, որի ինչ-որ կետում պատերազմն անխուսափելի է»,-նշել է նա։

  • Կիսվել: