2026թ. հունիսի 7-ին ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է․ Փաշինյան (տեսանյութ)
2026թ. հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Սյունիքում և Վայոց Ձորում ներկուսակցական քարոզարշավի արդյունքները։
Դիմելով կուսակիցներին՝ նա նշել է. «Մենք պետք է տեր կանգնենք այս հնարավորությանը։ Ես գիտեմ, թե մենք որքան ենք սիրում ՀՀ-ն և ՀՀ ժողովրդին։
Այս հնարավորությանը տեր կանգնելու համար պետք չէ ամաչել զգացմունքներից։ Ամեն օր ցույց տվեք ձեր սերը ՀՀ քաղաքացիներին»:
Տեսանյութը՝ ստորև.


