երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
2022թ․ իրականացնելու ենք լրջագույն բարեփոխումներ՝ Արցախում ունենալով որակյալ, մատչելի և հասանելի բուժօգնություն. Միքայել Հայրիյան

2022թ․ իրականացնելու ենք լրջագույն բարեփոխումներ՝ Արցախում ունենալով որակյալ, մատչելի և հասանելի բուժօգնություն. Միքայել Հայրիյան

2021թվականը, հատկապես առողջապահական համակարգի համար, հագեցած էր փորձություններով և լի նորանոր ձեռքբերումներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

«Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Արցախի համար շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ կորոնավիրուսային հիվանդությունը: Մեր բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով հաղթահարել համավարակը։ Զուգահեռ ընթանում են որակյալ բուժօգնության մատչելիությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Նոր բուժսարքավորումներով են համալրվել Արցախի բժշկական հաստատությունները: Բազմաթիվ բժիշկներ պատրաստակամություն են հայտնել գալու Արցախ և օգտակար լինելու իրենց մասնագիտական հմտություններով։ Կարևոր մի շարք ծրագրեր արդեն իրականություն են։ Բայց մենք դեռևս ունենք շատ անելիքներ, և հավաստիացնում եմ, որ 2022թ․-ին իրականացնելու ենք լրջագույն բարեփոխումներ՝ Արցախում ունենալով որակյալ, մատչելի և հասանելի բուժօգնություն», - նշել է Մ. Հայրիյանը։

Շնորհավորելով մեր հայրենակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ նախարարը մաղթում է, որ 2022թ․-ը լինի խաղաղության, առողջության, հաջողությունների և ձեռքբերումներով լի տարի։

«Թող հայ ընտանիքները բերկրանք ապրեն մանկան ճիչով, առողջ լինեն մեծ ու մանուկ, և առողջ լինենք ոչ միայն մարմնով, այլև հոգով, մտքով ու մեր կատարած յուրաքանչյուր քայլով», - հավելել է Մ. Հայրիյանը։

  • Կիսվել: