2021թ. մայիսին իրականացված հարցման համեմատ ԱՄՆ-ի օգտին տրված պատասխաններն աճել են, ՀԱՊԿ-ինը՝ նվազել. Նավասարդյան
«GALLUP International Association»-ը 2022թ․ նոյեմբերի 2-10-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում։
«Ո՞ր երկրներից Հայաստանը կարող է ստանալ ռազմաքաղաքական օգնություն» հարցին ՀՀ քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.
Ռուսաստան - 37%
ԱՄՆ - 32.5 %
ՀԱՊԿ -0.2 %
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանը հայտնեց, որ 2021 թվականի մայիսին իրականացված հարցման համեմատ՝ ԱՄՆ-ի օգտին տրված պատասխաններն աճել են, ՀԱՊԿ-ինը՝ նվազել։
«Այն ժամանակ միայն 23.8 տոկոսն էր նշել, որ ԱՄՆ-ից կարող ենք սպասել օգնության։ 2021թ․ մայիսին քաղաքացիների 7 տոկոսը նշել էր, թե ՀԱՊԿ-ից կարելի է օգնություն սպասել»։