կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2018թ-ին բոլորս սխալ ենք գործել, հիմա սխալն ուղղելու ժամանակն է․ Կոթիի բնակիչ

2018թ-ին բոլորս սխալ ենք գործել, հիմա սխալն ուղղելու ժամանակն է․ Կոթիի բնակիչ

Մի քանի օր առաջ հայտարարում էին, թե մինչև Ոսկեպարի գետն է սահմանազատում լինելու, բայց էն, ինչը հիմա կատարվում է, ցույց է տալիս, որ հերթական անգամ ժողովրդին խաբել են, պատմության մի մասը թաքցրել են: Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհն ու Կամուրջը՝ խոչընդոտելով ականազերծման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Հովիկ Վերանյանը, որը նույնպես միացել է տավուշեցիների ընդվզմանը:

«Մեր ոստիկաններին, որ էսօր կանգնած պահում են ժողովրդին խաբող իշխանություններին, կոչ ենք անում հասկանալ, որ իշխանությունները խաբում են, փորձում են թաքցնել ճշմարտությունը: Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ: Հենց ոստիկանները չկատարեցին իշխանության հրահանգը, իշխանությունը կդառնա հասարակ քաղաքացու պես մի մարդ»,- ասաց նա:

«Էսօր Ալեն Սիմոնյանն ասում ա՝ ու՞ր էին էդ մարդիկ 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ, երբ ինքը թաքնվում էր պատգամավորական մանդատի հետևում, ու հրաժարվում էր Արցախ գնալ, արդարանալով, որ պատգամավորին չի կարելի պատերազմի դաշտ գնալ»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ շեշտելով, որ այսօր Բագրատաշենում ճանապարհ փակող շատ տղաներ 44-օրյա պատերազմին մասնակցել են, մարտական ընկերներ ու հարազատներ կորցրել:

  • Կիսվել: