կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 2018 թվականին Հայաստանում ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն․ Բալայան

2018 թվականին Հայաստանում ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն․ Բալայան

Իրողություն է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հողափոխություն, ժողովրդի կամքով տեղի է ունեցել իշխանափոխություն։ Այս մասին ԱԺ-ում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե, որպես քաղաքացի, ինչպես կմեկնաբանի 2018 թվականին տեղի ունեցած իրադարաձությունները։

«Որևէ մեկը դա չի կարող կասկածի տակ դնել, որ ընտրությունները կեղծվել են։ Աբսուրդ կլինի այդ մասին խոսելը։ Լեգետիմ է այն փոփոխությունը, որը որ կատարվել է, այն որևէ մեկի կողմից չի կարող վիճարկվել, անվիճելի է»,- տեսակետ հայտնեց ՍԴ դատավորի թեկնածուն։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու հարցը. այդ պաշտոնում առաջադրվել է դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

  • Կիսվել: