2018-ին դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել. վարչապետը՝ նախագահին
2018-ին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով և կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Բայց մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, և կարծում եմ, որ այս ամենում առանցքային դերն ու նշանակությունը միանշանակ և աներկբա ՀՀ ժողովրդինն է, ով, ի վերջո, պետական գիտակցության և պետականակենտրոնության առանձնահատուկ արտահայտություններ ի ցույց դրեց այս ողջ ընթացքում:
Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:



