կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2,5 տարի է ինչ-որ մի քանի ուժեր անընդհատ այդպիսի գնահատականներ են փորձում տալ` ավելի ադեկվատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է ես չեմ ճանաչում. Հայկ Գեւորգյան

2,5 տարի է ինչ-որ մի քանի ուժեր անընդհատ այդպիսի գնահատականներ են փորձում տալ` ավելի ադեկվատ մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է ես չեմ ճանաչում. Հայկ Գեւորգյան

Իհարկե «Իմ քայլից» դուրս չեմ գալու եւ մանդատս չեմ դնելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Դիտարկմանը, որ շատերը Նիկոլ Փաշինյանի վարքը ադեկվատ չեն համարում, նա արձագանքեց. «2,5 տարի է ինչ-որ մի քանի ուժեր անընդհատ այդպիսի գնահատականներ են փորձում տալ: Ավելի ադեկվատ մարդ, քանի Նիկոլ Փաշինյանն է ես չեմ ճանաչում»:

Նա խոստովանեց, որ երկրում լարվածություն կա. «Ո՞նց եք պատկերացնում այդլարվածությունը չլինի: Լարվածությունը թոթափելու համար պետք է աշխատել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրշերն արված հայտնի գրառմանը, Հայկ Գեւորգյանն ասաց. «Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն. Կան ապագայի հարցեր»:

Նա նկատեց, որ առաջնագծից հետ եկող զինվորները, որոնց մասին գրել է վարչապետը, վերադառնալուց հետո այլեւս զինվորներ չեն, քաղաքացիական անձինք են, առանց զենքի:

 

  • Կիսվել: