շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
17 ուժերը երազում են ոստիկանությունն ինչ-որ գործողություն անի, ու իրենք կարողանան լքեն Բաղրամյան փողոցը․ Սիմոնյան

17 ուժերը երազում են ոստիկանությունն ինչ-որ գործողություն անի, ու իրենք կարողանան լքեն Բաղրամյան փողոցը․ Սիմոնյան

Այն, ինչ տեղի է ունենում Բաղրամյան պողոտայում, շատ հետաքրքիր գործընթաց է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, ընդդիմությունը ցանկություն ունի որևիցե բախում հրահրել, ինչի մասին բարձրաձայն խոսել են, չեն թաքցրել.

«Իրենց պետք է, որ ոստիկանական գործողությունների արդյունքում ինչ-որ մեկի քթից արյուն գա, վնասվի, ինչի վրա կկառուցեն հերթական լարվածությունը: Նման բան չի լինելու»:

Սիմոնյանն ասաց, որ 17 ուժերը փաստացի փակուղում են գտնվում. «20-30 հոգով փողոց են փակել, ստեղծել են մի իրավիճակ, որից ուզում են դուրս գալ: Իրենք երազում են, որ ոստիկանությունն ինչ-որ գործողություն անի, ու իրենք կարողանան իրենց դեմքը պահպանելով, լքեն այդ փողոցը»:

  • Կիսվել: