շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«168 ժամ»․ Միշուստինը Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու  հնարավորության մասին

«168 ժամ»․ Միշուստինը Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու  հնարավորության մասին

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ալմաթիում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այն առաջին հանդիպումն էր Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո:

Մ. Միշուստինն այդ հանդիպման ընթացքում հիշել էր Հայաստան կատարած  իր վերջին այցը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը 2010 թվականից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը նա զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:

168.am-ի տեղեկություններով՝ Միխայիլ Միշուստինը բավական մոտ հարաբերություններ է ունեցել ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Միշուստինը թե՛ WCIT-ի շրջանակներում ՀՀ այցելության ընթացքում, թե՛ Ալմաթիում հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանի հետ զրուցել է Գագիկ Խաչատրյանի կալանքը փոխելու  հնարավորության մասին, քանի որ վերջինս բժշկական մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի եւ  կալանավորումից առաջ գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական բուժման նպատակով»:

Մանրամաները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: