հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
1 շաբաթում ԱԻՆ-ում գրանցվել է 413 ահազանգ, 4-ը՝ ինքնասպանության փորձ․ ամփոփում

1 շաբաթում ԱԻՆ-ում գրանցվել է 413 ահազանգ, 4-ը՝ ինքնասպանության փորձ․ ամփոփում

Հունվարի 24-ից 30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 116-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 52 հրդեհի, 4 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 154 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:

 

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 65 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 259 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 113 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: