երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. տեսանյութ

Վահան Քերոբյանի դուստրը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. տեսանյութ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի դուստրը` Նարե Քերոբյանը, մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի նախընտրական փուլին։
 
Այս մասին սոցցանցերում հայտնել է Վահան Քերոբյանի կինը` Մարիամ Հարությունյանը։ Նա նաև փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում դուստրը կատարում է Alicia Keys–ի «Fallin» երգը։
Հետևորդներին դուր է եկել Նարեի կատարումը։ Նրանք երեխային աջակցել են ու հաջողություններ մաղթել։
Ըստ տեղեկությունների Վահան Քերոբյանն անձամբ է իր դստերը տարել, որ մասնակցի այդ մրցույթի նախընտրական փուլին: Սակայն աղջնակին չի հաջողվել հաջորդ փուլ անցնել։
Նշենք, որ Քերոբյանի դուստրը «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին մասնակցել էր նաև նախորդ տարի։

  • Կիսվել: