հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուեսթն ընդմիջել է երաժշտական գործունեությունն ու ընտրարշավը՝ ընտանիքի հետ լինելու համար (լուսանկարներ)

Ուեսթն ընդմիջել է երաժշտական գործունեությունն ու ընտրարշավը՝ ընտանիքի հետ լինելու համար (լուսանկարներ)

Քանյե Ուեսթը ընդմիջել է իր նոր ալբոմի վրա աշխատանքն եւ իր նախագահական քարոզարշավը, որպեսզի վերադառնա Լոս Անջելես:

43-ամյա ռեփերը Լոս Անջելես Է ժամանել Վայոմինգում գտնվող իր ռանչոյից, որպեսզի վերամիավորվի իր կնոջ ՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթի եւ չորս երեխաների հետ, հաղորդում Է People-ը, փոխանցում է dailymail.co.uk-ը:

"Նա դեռ զբաղված է իր երաժշտությամբ եւ նախագահական ընտրարշավով, բայց շատ է կարոտում երեխաներին եւ եկել է նրանց տեսնելու", - ասել է աղբյուրը:

Չնայած Քարդաշյան-Ուեսթը չի գրել ամուսնու՝ տուն վերադառնալու մասին, սակայն լուսանկարներ է հրապարակել Կոլորադոյի իր ուղեւորությունից Ուեսթի եւ իր քրոջ ՝ Քորթնիի հետ:

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ժամանակ արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։

Քարդաշյանն ավելի ուշ խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

՛՛Շատերը գիտեն, որ Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Բայց միևնույն ժամանակ նա փայլուն, սակայն բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ՛՛,-նշել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցից, բայց լրատվամիջոցները նկատել էին:

 

  • Կիսվել: