կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծնվել է Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան

Ծնվել է Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի եւ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի ընտանիքում ծնվել է երկրորդ դուստրը։ Նրան անվանել են Ադիրա Ռիվեր։

«Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ հայտնել, որ մեր տունը միավորում է սերը։ Երջանիկ եւ առողջ նորածին աղջիկ եւ երջանիկ ու առողջ մայր։ Շնորհակալություն, Սերենա։ Դու ինձ մատուցեցիր եւս մեկ անհամեմատելի նվեր, դու մեծագույն մայրերից ես։

Երբեք չեմ մոռանա այն պահը, երբ Օլիմպիային ներկայացրեցի նրա կրտսեր քրոջը»,- գրել է Ալեքսիս Օհանյանը սոցիալական ցանցերում։

  • Կիսվել: