կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Սոնա Ռուբենյանն այցելել է Մարտունու զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ընտանիքին

Սոնա Ռուբենյանն այցելել է Մարտունու զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ընտանիքին

Սոնա Ռուբենյանն այցելել է Արցախի Մարտունու զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի ընտանիքին։

«Արամի հետ գնացել էինք ադրբեջանական հարձակման հետևանքով Մարտունու զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի պստոներին հյուր։

Ազնավուրը զոհվեց՝ հայրենի Մարտունին պաշտպանելով, զոհվեց հանուն Արցախի, հանուն այն հավատամքի, որ իր զավակները պիտի ապրեն ազատ ու անկախ Հայրենիքում։



Ազնավուրը լավ հայ էր, իսկական արցախցի, ու մեզ համար պատիվ էր նրա պես հայորդու երեխաներին գոնե մի փոքր ժպիտ պարգևելը», - գրել է երգչուհին։

  • Կիսվել: