Սոֆի Լորենը հոսպիտալացվել է
Օսկարակիր դերասանուհի Սոֆի Լորենը հոսպիտալացվել է հանգստյան օրերին Շվեյցարիայի իր տանն ընկնելուց հետո։ Այս լուրը հաստատել է նրա գործակալը, փոխանցում է ITV-ն։
89-ամյա կինը, որի փայլուն կարիերան ներառում էր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Երկու կին» (1961) եւ «Ամուսնություն իտալական ձեւով» (1964) ժապավեններն են, ստացել է ազդրի մի քանի «լուրջ կոտրվածքներ»: Լոգարանում ընկնելուց հետո նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ եղել։
Լորենի ներկայացուցիչը նաեւ հաստատել է, որ նրա երկու որդիները՝ Կառլոն եւ Էդոարդո Պոնտին, մոր հետ են։