կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար կհատկացնի

Սնուպ Դոգի հայաստանյան հյուրախաղերի համար կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար կհատկացնի

Համաշխարհային հայտնի հիփ–հոփ արտիստ Սնուպ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան հյուրախաղերի համար կառավարությունը մոտ 6 միլիարդ դոլար կհատկացնի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
 
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները: Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիության և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
 
Կառավարությունում վստահ են, որ ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ կստեղծի ժամանակակից արվեստին հաղորդակցվելու համար: Պատասխանատուն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը կհատկացնի 2,318,596.8 հազար դրամ։

  • Կիսվել: