ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչները մինչև նոյեմբերի 1-ը կհայտարարեն համերգի չեղարկման, կամ նոր ամսաթվի մասին

Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչները մինչև նոյեմբերի 1-ը կհայտարարեն համերգի չեղարկման, կամ նոր ամսաթվի մասին

Երևանում հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչ Doping Space ընկերության ներկայացուցիչն Aysor.am-ին հայտնեց, որ  տոմսերի բոլոր գնորդներին էլեկտրոնային փոստով տեղյակ են պահել, որ մինչև նոյեմբերի մեկը չի կայանալու համերգը։ Այդ ժամանակ կհայտարարվի համերգի նոր ամսաթվի մասին։

«Այդ ժամանակ կհայտարարվի տեղափոխման մասին և ովքեր կցանկանան տոմսի հետ վերադարձ կատարել, կարող են վերադարձել», - նշեցին ընկերությունից։

Ճշտող հարցին՝ համերգն անպայման կայանալո՞ւ է, թե՞ դա էլ է հարցական՝ ընկերությունից հայտնեցին, որ այդ մասին այս պահին չեն կարող ասել։

  • Կիսվել: