երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Snoop Dogg-ի երեւանյան համերգի կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել

Snoop Dogg-ի երեւանյան համերգի կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել

Snoop Dogg-ի երեւանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը ինստագրամյան էջում հաղորդագրություն է տարածել։ 

«Հարգելի հետեւորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-գրված է տեքստում։

380013801_882858480215054_2274088757902810860_n.jpg (73 KB)

Հայտնի ռեփերի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին՝ Հրազդան մարզադաշտում։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հրետանակոծություն է սկսել Արցախում։ Վիրավորների ու զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ։ 

  • Կիսվել: