շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը նշում են համատեղ կյանքի 15-րդ հոբելյանը

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը նշում են համատեղ կյանքի 15-րդ հոբելյանը

Սիրուշոն եւ Լեւոն Քոչարյանը նշում են համատեղ կյանքի 15-րդ տարին։ Այս առթիվ երգչուհին ընտանեկան ֆոտոշարք է հրապարակել Instagram-ում, որոնցում ինքն ու ամուսինը պատկերված են իրենց երեք երեխաների՝ Ռոբերտի, Միքայելի ու Զաբելի հետ։ 

 

«15 տարի առաջ հունիսի 6-ին ընտանիք կազմեցինք ամենամտերիմ ընկերոջս հետ»,-հրապարակումը մակագրել է Սիրուշոն։

Կադրերում ընտանիքը գրկախառնված է։ Սիրուշոն եւ Լեւոնը ակնոցներով են։ Երգչուհին ցուցադրում է երեխաների մասնակցությամբ դրվագներ, սակայն հավատարի մնալով սկզբունքին՝ չի ցուցադրում նրանց դեմքերը։ 

  • Կիսվել: