կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրո տոների առիթով յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգչի կողմից

Սիրո տոների առիթով յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգչի կողմից

Սիրո տոների առիթով մի յուրօրինակ սիրո արտահայտություն ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Վիրաբ Վիրաբյանի կողմից՝ ողջ հայության օրրան Երևանին։ Երգը մի առանձնահատուկ ձոն է մեր Հայրենիքի մայրաքաղաքին՝ հնամենի Երևանին։

Երգի պրիեմերան ընտրվել է հատկանշական՝ Սիրո բարեխոսության տոնի օրը, քանի որ այն արտահայտում է հայի անմնացորդ սերն ու նվիրվածությունը քաղաքամայր Երևանին։

Վ. Վիրաբյանը բազմաթիվ միջազգային փառատոների մասնակից է, այդ թվում ռուսական հայտնի "Голос" նախագծի։

Երգիչը Հայրենիքից հեռու միշտ եղել է Հայրենիքի կողքին՝ իր տաղանդը ներդնելով սփյուռքում հայեցին ու հայկականը միավորելու բարդագույն գործում։ Երգչի նոր "Երևան" երգի երաժշտության հեղինակն է Արսեն Կասիևը, իսկ բառերը գրել է մեր հայրենակից Գարի Ակոպյանը։ Տեսահոլովակի հեղինակը Արման Սերոբյանն է։

  • Կիսվել: