ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը

Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության մեջ կասկածվողը

Շուրջ 30 տարի անց ձերբակալվել է ռեփեր Թուփակ Շակուրի սպանության մեջ կասկածվողը:
 
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալել է 60-ամյա թմրավաճառ Դուեյն Դեւիսին, որը հայտնի է որպես Keefy D: Դեւիսը խոստովանել է, որ եղել է մեքենայում, որից կրակել էին ռեփերի վրա:  
 
Դեւիսի եւ նրա կնոջ տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են երաժշտի մահվանը նվիրված ամսագրեր, ինչպես նաեւ սկավառակներ եւ լուսանկարներ, որոնցում կան մարդիկ, որոնք կարող են կապված լինել սպանության հետ: 

  • Կիսվել: