շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շերի երիտասարդ փեսացուն ամուսնության առաջարկություն է արել

Շերի երիտասարդ փեսացուն ամուսնության առաջարկություն է արել

Հենց հայտնի դարձավ, որ Շերը սիրավեպ ունի իրենից 40 տարի փոքր պրոդյուսերի հետ, շատերը նրան դատապարտեցին համացանցում։ 76-ամյա արտիստուհին կոշտ պատասխանել է հեյթերներին․ «Ես երեկ չեմ ծնվել եւ երեւի ամեն ինչ գիտեմ... Երաշխիքներ չկան: Ամեն անգամ, երբ ընտրություն եք կատարում, ռիսկի եք դիմում։ Ես միշտ ռիսկի եմ դիմել... Սա իրական ես եմ։ Սերը մաթեմատիկա չգիտի։ Ես մեզ չեմ պաշտպանում»,- ասել է նա։

Աստղը խոստովանել է, որ խենթանում է Ալեքսանդրի համար։ «Թղթի վրա փոքր-ինչ ծիծաղելի է, բայց իրական կյանքում մենք իսկապես լավ հարաբերություններ ունենք միմյանց հետ։ Նա հիասքանչ է: Իսկ ես տղամարդկանց չեմ օժտում այնպիսի հատկություններով, որոնց նրանք արժանի չեն, - նշել է Շերը։ Նա շատ բարի է, շատ խելացի, շատ տաղանդավոր է ու իսկապես զվարճալի։ Եվ ես կարծում եմ, որ նա բավականին գեղեցիկ է»:

Իսկ այսօր Շերը սոցիալական ցանցերում հրապարակել է մեծ քարով մատանի։ «Առանց ավելորդ խոսքերի, Ալեքսանդր», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Կասկած չկա, որ պրոդյուսերը նրան ամուսնության առաջարություն է արել։

Շերի երկրպագուները ուրախացել են․ «Շնորհավոր», «Շնորհավորում եմ, քույրիկ: Լավագույն մաղթանքներս», «Ուրախ ու երջանիկ լինեք։ Ուրախ եմ ձեզ համար», - գրել են նրանք։

  • Կիսվել: