Սևակ Խանաղյան, Տիմատի և Աննա Աստի․ աննախադեպ համերգ՝ Երևանում
Ամենահիթային երգերով հայտնի երեք աստղ մեկ վայրում՝ Սևակ Խանաղյանը, Տիմատին և Աննա Աստին մայիսի 31-ին Երևանում հանդես կգան համերգով։
Ազդեցիկ լուսաձայնային լուծումներ, որակյալ հնչողություն և, իհարկե, սիրված երգեր։ Chart Mix Project-ի շրջանակում` ամեն արտիստ իր հերթին 45-րոպեանոց ելույթ է ունենալու, այսինքն՝ երեք ամբողջական ելույթ՝ մեկ համերգի շրջանակում։ Կատարումները լինելու են բենդերի հետ և կենդանի ձայնով։
Համերգի կազմակերպիչը՝ Դմուվի փրոդաքշն:




