շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում

Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» կատակերգական ֆիլմը կներկայացվի ԱՄՆ-ում

Ռեժիսոր Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» (Օթը, Թոթը, Թվանքի կոթը) կատակերգական ֆիլմը կցուցադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին Կալիֆորնիայի Փասադենա քաղաքի «Մանուկյան» արվեստի կենտրոնում (AGBU Manoukian Performance Art Center)։ Պրեմիերային ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական կազմի անդամները։ 

 

350251811_268619182232929_4396939820141331374_n.jpg (106 KB)

 

«Անչափ ուրախ եմ, որ վերջապես մեր ֆիլմը հասնում է ամերիկաբնակ հայ հանրությանը: Մեզ համար չափազանց կարևոր են ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունները, որոնց արդյունքը ուղիղ անդրադառնում է Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վրա: Կինոնկարը բացառիկ է իր տեսակով, ոճով և սցենարով և ոչ միայն որպես հայկական ֆիլմ: Այն արդեն հասցրել է հավաքել համակրողների մի մեծ բանակ: Ամենաշատն ինձ ուրախացնում է հայ երիտասարդների շնորհակալ արձագանքը, որ հայկական կինոարտադրությունում հնարավոր է աշխարհում մրցունակ ոճի և որակի ֆիլմ ստանալ, այն էլ չունենալով մեծ ներդրողներ», - նշում է Սերժ Գաբյանը։ 

349250788_970288734118291_2627066324664267230_n.jpg (125 KB)

 

Կինոնկարը 2023-ի ապրիլին ներկայացվեց հայաստանյան հանդիսատեսին։ Ֆիլմի հերոս սփյուռքահայ գործարարին շանտաժի է ենթարկում նախկին գործընկերը։ Խնդիրը լուծելու համար բիզնեսմենը հրավիրում է մասնագետների ամբողջ աշխարհից: Միմյանց չհասկանալու և ոստիկանության հետ զուգահեռ ծավալվող ինտրիգների արդյունքում ստեղծվում է անկառավարելի մեծ խառնաշփոթ: 

349503586_272465408564784_5632635380359669289_n.jpg (90 KB)

«ՕԹԹԿ»-ում նկարահանվել են դերասաններ Արսեն Գրիգորյանը, Ժիրայր Բաբազյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հակոբյանը և Արման Ղազարյանը: Կինոնկարում իր առաջին դերն է խաղացել ռեփեր Նարեկ A. Chilla-ն: Ֆիլմի համար օրիգինալ երաժշտությունը գրել է Սերժ Գաբյանը: Օգտագործվել են հանրահայտ երաժշտական գործեր` անակնկալ կատարումներով: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2021 օգոստոսից մինչև 2022-ի մայիս Երևանում: Այն նախաձեռնող և իրականացնող «Հուլիգան ստուդիոս» կինոարտադրական կազմակերպության առաջին կինոնախագիծն է:

350358411_2178796905662666_4056582976741443859_n.jpg (101 KB)

350089773_599954825449257_8145106607782206698_n.jpg (58 KB)

  • Կիսվել: