Սեռափոխ Դիանա Ղզրոյանը Հայաստանը կներկայացնի «Miss Star International» մրցույթում
Հայաստանը սեռափոխ անձանց «Miss Star International» գեղեցկության մրցույթում, որը կկայանա 2024 թ. դեկտեմբերին` Բրազիլիայում, կներկայացնի տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը: Այդ մասին հայտնել է Դիանան՝ ֆեյսբուքի իր էջում։
Դիանան գրել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը: Մրցույթի Հայաստանի մասնակիցն ավարտել է Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը։
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, հարեւանները նրան ճանաչում են որպես «գայիշնիկ Մերուժի տղա»:
Դեռեւս 2019-ին մամուլը գրել էր, որ 1993 թ. ծնված տղամարդը օրենքով սահմանված կարգով դիմել է ոստիկանության անձնագրային բաժին ու ստացել Դիանա Ղզրոյան կնոջ անունով անձնագիր:
Ավել վաղ այդ մասին հայտնել էր նաեւ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: