կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում

Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ է ունենալու հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում:

Երգչուհին այդ մասին հայտնել է՝ «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակելով Շիրանի՝ 2023-ին կայանալիք համերգային շրջագայության պաստառը:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:

  • Կիսվել: