շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ռեքվիեմ»՝ նոր մոտեցմամբ. Արամ MP3-ն ու Ֆորշը երկրպագուներին են ներկայացրել նոր երգ

«Ռեքվիեմ»՝ նոր մոտեցմամբ. Արամ MP3-ն ու Ֆորշը երկրպագուներին են ներկայացրել նոր երգ

Արամ MP3-ն ու Ֆորշը ներկայացրել են համատեղ նոր երգ. «Ռեքվիեմ»՝  իրենց պատկերացմամբ:

 Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում  կատարած գրառման միջոցով երկրպագուներին տեղեկացրել է Արամ MP3-ն:
 
«Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ Ֆորշի հետ: Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ: Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը, թե ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ»: Ահա իմ ու Ֆորշի, և իհա՛րկե՝ Ավետի տարբերակը»,- գրել է Արամը:
 
Երաժշտության հեղինակն է Ֆորշը, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը:

  • Կիսվել: