հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այս գեղեցիկ երկիր այցելությունս մի բան էր, որը միշտ ինձ համար հատուկ կլինի. Քորթնի Քարդաշյան

Այս գեղեցիկ երկիր այցելությունս մի բան էր, որը միշտ ինձ համար հատուկ կլինի. Քորթնի Քարդաշյան

Քորթնի Քարդաշյանն ինստագրամյան իր էջուն վերհիշել է իր և քրոջ՝ Քիմ Քարդաշյանի այցելությունը Ծիծեռնակաբերդ ու գրառում արել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ:

«Հանուն 1.5 միլիոն հայերի, ովքեր զոհվեցին Հայոց ցեղասպանության պատճառով»,-գրել է նն՝ իր էջի Story բաժնում:

IMG_9503.jpeg (310 KB)

«Ես իմ հայկական ժառանգությանն այնքան կապված եմ զգում, և այս գեղեցիկ երկիր այցելությունս մի բան էր, որը միշտ ինձ համար հատուկ կլինի: Անհամբերությամբ կսպասեմ մի օր վերադառնալուն»,-շարունակել է Քորթնին:

Հավելենք, որ Քիմն ու Քորթնին միասին Հայաստան էին այցելել 2019 թ-ի հոկտեմբերին՝ Երևանում անցկացվող WCIT կոնֆերանսի շրջանակում, որտեղ Քիմը հանդես եկավ՝ որպես խոսնակ:

  • Կիսվել: