հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քոնոր ՄաքԳրեգորը ամուսնացել է Վատիկանում

Քոնոր ՄաքԳրեգորը ամուսնացել է Վատիկանում

UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորն ամուսնացել է։ Նրա ընտրյալը Դի Դևլինն է։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հետևում գտնվող Սանտո Ստեֆանո դելի Աբիչինի եկեղեցում։

ՄաքԳրեգորը և Դևլինը հարաբերությունների մեջ են 2008 թվականից։ ՄաքԳրեգորը Դևլինի հետ ծանոթացել է գիշերային ակումբում, որտեղ նա աշխատում էր որպես մատուցողուհի։

2020 թվականին Քոնորը ամուսնության առաջարկ է արել Դիին, նրանք 4 երեխա ունեն։

  • Կիսվել: