Քայլի Ջեները վերջապես բացահայտել է որդու անունն ու առաջին անգամ ցույց տվել երեխային (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping With The Kardashians իրապատում շոուից հայտնիություն ձեռք բերած Քայլի Ջեները ի վերջո բացահայտել է 11 ամսական որդու անունն ու առաջին անգամ ցույց տվել փոքրիկի դեմքը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջեներն ու նրա ընկերը՝ ռեփեր Թրևիս Սքոթը, իրենց երկրորդ համատեղ երեխային ի սկզբանե անվանել էին Վոլֆ, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «գայլ»: Կարճ ժամանակ անց նրանք հրաժարվել էին այդ անունից՝ բացատրելով, որ այն այնքան էլ սազական չէ մարդուն:
Այժմ, Ջեները բացահայտել է, որ որդուն անվանել են Էրի, ինչը նշանակում է Աստծո առյուծ: Նա նաև հրապարակել է լուսանկարների շարք՝ միլիոնավոր հետևորդներին ցույց տալով՝ ինչպիսին է որդին:
Նշենք, որ Ջեներն ու Սքոթը, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, ունեն երկու համատեղ երեխա, սակայն վերջերս բաժանվել են: