երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոռացեք «անհնար է» արտահայտությունը. Գոհար Ավետիսյանը ցուցադրել է իր նոր ավտոմեքենան (տեսանյութ)

Մոռացեք «անհնար է» արտահայտությունը. Գոհար Ավետիսյանը ցուցադրել է իր նոր ավտոմեքենան (տեսանյութ)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից խոսել է իր նոր ձեռքբերման մասին։

Տեսահոլովակում նա ցուցադրել է նոր ավտոմեքենան։ «Երազանքները պետք է իրականանան։ Անհավատալի է, որ 28 տարեկանում ինքս կարողացա։ Աշխարհի ամենալհզոր մեքենաներից մեկն այժմ իմն է։ Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին նվազագույնը սրանից։ Մի դավաճանեք ձեր երազանքներին եւ մոռացեք «անհնար է» արտահայտությունը։ Ամեն ինչ հնարավոր է, իսկ ես կենդանի օրինակ եմ։ Ես այնքան երջանիկ եմ», - գրել է Գոհար Ավետիսյանը:

 

  • Կիսվել: