շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Մենչը չեղարկել է Փասադենայում կայանալիք իր ներկայացումը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով

Մենչը չեղարկել է Փասադենայում կայանալիք իր ներկայացումը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով

Դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է, որ որոշել է չեղարկել Փասադենայում կայանալիք իր «Մենչի վերջը» մոնոներկայացումը:

«Սիրելի հայեր, ուզում եմ տեղեկացնել, որ հունվարի 31-ին կայանալիք «Մենչի վերջը» մոնոներկայացումը որոշեցի չեղարկել՝ տիրող իրավիճակից ելնելով: Մեկ մեծ խնդիր եւս՝ դահլիճը որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է հենց Փասադենայում, որտեղ մինչ այս պահը չի դադարել հրդեհը:
Հայցում եմ ձեր ներողամտությունը, հուսամ ինձ ճիշտ կհասկանաք»,-նշել է դերասանը:

  • Կիսվել: