Մարիամ Մերաբովան դարձել է ռուսական «Թույլ օղակ» հայտնի խաղի հաղթող (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ երգչուհի Մարիամ Մերաբովան հաղթանակներ է գրանցում ոչ միայն իր վոկալային տվյալներով, այլեւ ինտելեկտով:
Երեկ Մարիամը դարձել է ռուսական ամենահայտնի ինտելեկտուալ խաղերից մեկի` «Слабое звено»-ի՝ «Թույլ օղակի» հաղթողը:
Խաղին մասնակցում էր 8 արտիստ, որոնք փուլ առ փուլ դուրս էին հանում թույլ խաղ ցուցաբերող մասնակիցներին: Մասնակիցները խաղի ընթացքում կարողացել էին հավաքել 65000 ռուբլի, որը բաժին էր հասնելու միայն հաղթողին: Արդյունքում, եզրափակիչ փուլում Մարիամը պայքարում էր երգչուհի Էթերի Բերիաշվիլիի հետ: Մարիամն ի տարբերություն Էթերիի` կարողացավ տալ մեկ ճիշտ պատասխան` դառնալով խաղի հաղթող:
Մանրամասները՝ այստեղ: