ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները

Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով հայաստանյան համերգների չեղարկման մասին։

«Սիրելի ընկերներ, Երեւանում տեղի ունեցած ողբերգության հետ կապված՝ ինձ համար դժվար որոշում կայացրի՝ չեղարկել բոլոր համերգները, որոնք արդեն նախատեսված էին այս շաբաթ Հայաստանում։ Ես իսկապես ապավինում եմ ձեր ըմբռնմանը եւ աջակցությանը: Տոմսերի գումարը կվերադարձվի։

Խոստանում եմ, որ անպայման նորից կհանդիպենք, բայց ավելի ուշ... Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին», - հրապարակվանը կից գրել է երգչուհին:

 

  • Կիսվել: