երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մրցակցությունը շատ ուժեղ է. Հայաստանի պատվիրակ Նարե

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մրցակցությունը շատ ուժեղ է. Հայաստանի պատվիրակ Նարե

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի պատվիրակ Նարեն, որը մեր երկիրը ներկայացնելու է Dance երգով, կարծում է, որ մասնակիցների միջև մրցակցությունը շատ ուժեղ է:

Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում երգչուհին ընդգծեց՝ մասնակից բոլոր երկրները յուրահատուկ են  ու շատ լավն են:  «Թող հաղթի ուժեղագույնը»,-նշեց Նարեն:

Նրա խոսքով՝ մասնակիցների հետ ժամանակը հիանալի է անցնում:

«Բոլորը շատ դրական են, ուրախ են: Ինձ դուր է գալիս այն, որ հենց ես եմ այս տարվա հյուրընակալող կողմը, ինչը նաև շատ պարտավորեցնող է: Մասնակիցներին դուր է գալիս Հայաստանը: Մենք խոսում ենք տարբեր թեմաներից, և հյուրերն ասում են, որ իսկապես հավանում են Հայաստանի տեսարժան վայրերը, Հայաստանի հետ կապված ամեն բան»,-շեշտեց Նարեն:

  • Կիսվել: