Մահացել է ռուսական Фабрика звезд-ի աստղ Պիեռ Նարցիսը
45 տարեկանում մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Պիեռ Նարցիսը մահացել է սրտի կանգից։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ հղում կատարելով երգչի դստերը։
Ինչպես հայտնել է Կարոլինա-Քրիստել Կալաչևան՝ 45-ամյա Պիեռ Նարցիսը երիկամի վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական միջամտությունն անհաջող ավարտ է ունեցել, ինչից հետո գրանցվել է սրտի կանգ։
Ծնունդով Կամերունից Պիեռ Նարցիսը դարձել է հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի աստղը: Երկրպագուները նրան հիշում են Шоколадный заяц հիթով։
2003 թվականին երգիչը թողարկել է իր միակ ալբոմը, որը նույնպես կոչվում էր Шоколадный заяц-ը:
Միաժամանակ, բացի տիտղոսային հիթից, նա կատարել է նաև այլ երգեր՝ «Акуна Матата», «О, любовь», «Целуй, целуй»։ 2009 թվականին Նարցիսն ամուսնացել է Վալերիա Կալաչևայի հետ, այդ ամուսնությունից ծնվել է իրենց դուստրը՝ Կարոլինա-Կրիստելը։ 2017 թվականին զույգը ամուսնալուծվել է։