ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեչը

Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեչը

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էնն Հեչը, ով օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,-հաղորդում էDeadline-ը:

Նշվում է, որ հարազատները որոշել են նրան անջատել կենսապահովման ապարատից այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի մահ են արձանագրել։

Այնուհետև դերասանուհուն կմիացնեն արհեստական շնչառության սարքին, մինչև պարզվի, թե արդյոք վթարից և դրան հաջորդած հրդեհից չվնասված օրգանները կարող են նվիրաբերվել: Բանն այն է, որ դերասանուհին վաղուց էր որոշել նվիրաբերել իր օրգանները։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին բարեմաղթանքների և աղոթքների համար Էննի ապաքինման համար և շնորհակալություն նվիրված անձնակազմին և հրաշալի բուժքույրերին, ովքեր խնամում էին Էննին Վեսթ Հիլսի հիվանդանոցում:  Ցավոք, Էնն Հեչը ծանր գլխուղեղի վնասվածք է ստացել և գտնվում է կոմայի մեջ, ծանր վիճակում»,- ասել է ընտանիքի ներկայացուցիչը։

  • Կիսվել: