երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լյուբով Ուսպենսկայայի երեւանյան համերգը հետաձգվել է

Լյուբով Ուսպենսկայայի երեւանյան համերգը հետաձգվել է

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի համերգային տնօրեն Ալեքսանդրը «Абзац» կայքին հայտնել է, որ Երեւանում սպասվող նրա համերգը չեղարկվել է։ Այն պետք է կայանար սեպտեմբերի 28-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

«Երեկ հաղորդվել է, որ Երեւանում չեղարկվել են բոլոր ժամանցային միջոցառումները։ Դա վերաբերում է բոլոր համերգներին, որոնք կլինեն այնտեղ։ Կհետաձգենք մինչեւ առաջիկա հնարավորությունը, օրը դեռ նշանակված չէ»,- ասել է արտիստի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի գարնանը Ադրբեջանի մշակույթի նախարարությունն արգելեց Ուսպենսկայայի ելույթը Բաքվում։ Համերգը պետք է կայանար անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն տեղի ակտիվիստների գործողությունների պատճառով չեղարկվեց։ Նրանք արտիստին մեղադրել են հայանպաստ դիրքորոշում ունենալու մեջ։ Միաժամանակ, ինքը՝ Ուսպենսկայան, հայտարարել է, որ մի քանի տարի առաջ Բաքվի ոչ պաշտոնական միջոցառումներից մեկում հայերեն երգ է կատարել։

  • Կիսվել: