կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լեոնիդ Ագուտինը վիրահատության է ենթարկվել

Լեոնիդ Ագուտինը վիրահատության է ենթարկվել

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ իր մոտ թրոմբ է ախտորոշվել, և վիրահատվել է։

«Շնորհակալ եմ ձեր հոգածության համար: Երեկ ես եկել էի հիվանդանոց, որ համերգից առաջ ցավազրկում անեմ, չէի կարող ուղիղ քայլել։ Մտածում էի, որ մկան է ձգվել:

Ուլտրաձայնային հետազոտություն արեցին, հայտնաբերեցին թափառող թրոմբ և շտապ ուղարկեցին վիրահատության»,-նշել է նա:

Երգիչը հավելել է, որ ամեն ինչ բարեհաջող է անցել:

  • Կիսվել: