կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կասիլյասը ջնջել է միասեռական լինելու մասին թվիթերյան գրառումը

Կասիլյասը ջնջել է միասեռական լինելու մասին թվիթերյան գրառումը

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ջնջել է թվիթերյան գրառումը, որում անսպասելի խոստովանությամբ էր հանդես եկել, գրում է mirror.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Կասիլյասի թվիթում ասվում էր. «Խնդրում եմ հարգել ինձ: Ես միասեռական եմ»։

Կասիլյասի շոկային գրառման մեկնաբանություններում «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։

Mirror.co.uk-ը գրում է, որ աղմկահարույց գրառումից հետո լուրեր հայտնվեցին, որ Կասիլյասի հայտարարությունը կարող է կեղծ լինել այն լուրերի ֆոնին, որ նա հոգնել է իսպանական մամուլում իր անձնական կյանքի մասին բազում ենթադրություններից:

2009 թվականին Կասիլյասը սկսեց հանդիպել հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ։ 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան։ Զույգը 2 տղա ունի։ 2021 թվականի մարտի 12-ին նրանք բաժանվեցին 12 տարվա համատեղ կյանքից հետո։

  • Կիսվել: